Թիվ 1 ընտրատարածքի 24 տեղամասում երգում են (տեսանյութ)
Երևանի Ավանն ամբողջությամբ և Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքի 1/24 տեղամասում հանձնաժողովի անդամները երգում են և գովերգում իրենք իրենց:
Ինչպես Tert.am-ին ասաց տեղամասում «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանի վստահված անձը, տեղամասի մուտքից մի քանի մետր հեռավորության վրա հավաքված երիտասարդները ամենայն ուշադրությամբ հետևում էին ընտրողների շարժին:
Նրանցից ոմանք ուղեկցում են տարբեր մարդկանց, պատճառաբանելով, որ իրենց բարեկամներն են։
Հանձնաժողովի անդամները բավական ուրախ մթնոլորտ էին ստեղծել տեղամասում, իսկ հանձնաժողովի նախագահը պարբերաբար հիշեցնում էր, որ նման ուրախ և հանդարտ տեղամաս ոչ մի տեղ չկա:










