Սլովենիայի նախագահի ընտրություններում հաղթում է նախկին վարչապետը
Սլովենիայի կառավարության նախկին ղեկավար Բորուտ Պահորը հաղթում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, հավաստում են Exit Poll-երի արդյունքները: Ընտրողների հարցումների արդյունքում նախկին վարչապետը հավաքել է ընտրողների ձայների 67.03 %-ը, իսկ երկրի ներկա նախագահ Դանիլո Տյուրկը` 32.97%-ը:
Նախկին վարչապետը ավելի առաջ է անցել 1-ին փուլի համեմատությամբ:
Ընտրությունների առաջին փուլում հաղթանակ էր տարել նույն Պախորը` հավաքելով ձայների 40%-ը և մրցակցից առաջ անցնելով 5%-ով, տեղեկացնում է РИА Новости-ին:










