Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը ավարտական դիպլոմ է ստացել դպրոցը թողնելուց 73 տարի անց

20:21 • 02.12.12

ԱՄՆ-ի Լանքասթեր քաղաքի բնակիչ 91-ամյա Սթենլի Սնայդերը վերջապես ստացել է իր ավարտական դիպլոմը՝ դպրոցը թողնելուց 73 տարի անց: Լանքասթեր քաղաքի խորհուրդը Սթենլիին է հանձնել իր դիպլոմը՝ հիմնվելով այդ տարածքում գործող օրենքի վրա, որը թույլ է տալիս ավարտական դիպլոմ շնորհել այն վետերաններին, որոնք չեն հասցրել այն ստանալ Երկրորդ համաշխարհային պատերազմ զորակոչվելու պատճառով, հաղորդում է Huffingtonpost-ը՝ հղում կատարելով WGAL News-ին:

 

Սնայդերը եղել է այն քաջարի մարտիկներից մեկը, ովքեր մասնակցել էին Օմահա լողափի մարտերին Նորմանդիայում 1944թ.. ծառայության 5 տարիների ընթացքում Սնայդերը ընդհանուր առմամբ 9 մեդալ է ստացել:

Ավարտական վկայականի հանձնմանը ներկա էր նաև Սնայդերի 67 ամյա կինը: