Խանջյան և Նալբանդյան խաչմերուկում տաքսի ծառայության մեքենան գլխիվայր է շուռ եկել (տեսանյութ)

19:13 • 02.12.12

Խանջյան և Նալբանդյան խաչմերուկում այսօր ժամը մոտ 17:30-ին գլխիվայր է շուռ եկել «Էրո+» տաքսի ծառայութան մեքենաներից մեկը՝ L 3878 համարանիշով՝ մեկ այլ մեքենայի բախվելու հետևանքով:


Դեպքի վայր էր ժամանել ճանապարհային ոստիկանությանն ու հրշեջ ծառայության աշխատակիցները:
Tert.am-ին ոստիկանության աշխատակիցը տեղեկացրեց, որ վթարի հետևանքով տուժածներ չկան: Մեքենայի մեջ վարորդից բացի, այլ մարդ չի եղել: Վերջինիս ոչ մի վնասվածք չէր ստացել:


Ոստիկանության աշխատակիցը Tert.am-ին տեղեկացրեց, որ դեպքի հանգամանքները հնարավոր կլինի պարզել միայն վարորդների հետ զրուցելուց հետո: