Հայտնի դերասան Մարատ Բաշարովը Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել

15:49 • 03.12.12

Հայտնի ռուս դերասան Մարատ Բաշարովը, ով 1 ամիս առաջ զրկվել էր վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, իր Lexus մեքենայով վթարի է ենթարկվել Մոսկվայում, հայտնում է Life News-ը։

 

38-ամյա դերասանի մեքենան բախվել է Volkswagen Jetta մակնիշի մեքենային, որն էլ իր հերթին հարվածել է մեկ այլ՝ Hyundai մեքենային։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, Բաշարովը վարորդական իրավունք չունենալու պատճառով վարորդի է վարձել, ով էլ վթարի պահին եղել է մեքենայի ղեկին։

 

Սակայն նախնական տվյալները վկայում են, որ ավտովթարի մեղավորը Volkswagen Getta-ի վարորդն է, ով ճանապարհը չի զիջել Lexus-ին։  Life News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վթարի մասնակիցներից որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել։