Բիշկեքում ամերիկացի զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշկեքում ամերիկացի զինծառայողների տեղափոխող «Բոինգ» ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մանաս» օդանավակայանի աղբյուրները տեղեկացրել են, որ միջադեպի պատճառը երկու օր տևած տեղումների հետևանքով կուտակված ձյունն է եղել, ինչը չեն հասցրել ամբողջապես մաքրել։
Տուժածներ չկան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Որոշ տվյալներով՝ միջադեպի հետևանքով հետաձգվել են մի շարք թռիչքներ և վայրէջքներ։










