Չինաստանում առաջին անգամ նշվող Ճանապարհային անվտանգության օրն իրար է բախվել միանգամից 100 մեքենա

11:36 • 03.12.12

Չինաստանի մայրաքաղաք Պեկինը հարավային Կունմին քաղաքին կապող մայրուղում իրար է բախվել մոտ 100 մեքենա, հաղորդում է Газета-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Ըստ նախնական տվյալների՝ մեկ մարդ մահացել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Սակայն տուժածների մասին տվյալները նախնական են, քանի որ մայրուղում առաջացած հսկայական խցանման պատճառով փրկարարները չեն կարողանում մոտենալ առավել տուժած մեքենաներին։

 

Չինաստանի ժամանակով ժամը 09։49-ին մայրուղում իրար է բախվել մի քանի մեքենա, որից հետո սկսել են բախվել նաև հետևից եկող մեքենաները։


Ոստիկանների գնահատականով՝ վթարի պատճառը կարող էր լինել ուժեղ մառախուղի պատճառով վատ տեսանելիությունը։


Մինչդեռ դեկտեմբերի 3-ին Չինաստանում առաջին անգամ նշվում է Ճանապարհային անվտանգության օրը։