Կիպրոսում գործադուլ են հայտարարել ավտոբուսի վարորդները
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ավտոբուսի վարորդներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով նոյեմբեր ամսվա շխատավարձը, հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Cyprus Mail անգլալեզու թերթին։
Բողոքի ակցիայի պատճառով քաղաքում ամբողջովին կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի այս տեսակի աշխատանքը։
Ավելի վաղ գործադուլ անցկացնելու մասին հայտարարել էին Լիմասոլ քաղաքի ավտոբուսի վարորդները, որտեղ ուրբաթ օրվանից դադարեցված է ավտոբուսների երթևեկությունը։
Նոյեմբերին EMEL տրանսպորտային ընկերությունն արդեն 4-րդ անգամ ընթացիկ տարում չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը, նշում է թերթը։










