ԱՄՆ-ի ափերի մոտ դելֆիններին ոչնչացնում են անորսալի սադիստները

10:56 • 03.12.12

ԱՄՆ-ի իշխանությունները փնտրում են դելֆիններին ոչնչացնողներին, որոնց մարմինները հայտնաբերվել են Մեքսիկական ծոցի ափին, հայտնում է НТВ-ն։ Ոստիկանությունը տեղաբնակների օգնությանն է դիմել։

 

Վերջին ամիսների ընթացքում Մեքսիկական ծոցի ափերին հայտնաբերվել է առնվազն 7 սպանված դելֆին։ Եվս մեկ դելֆին ափ է նետվել կենդանի, սակայն՝ կտրված պոչով։ Կենդանիներին սպանել են իսկական սադիստներ. նրանց վրա կրակել են և կտրել մարմնի մասերը։

 

Դելֆինների այլանդակված մարմինները հայտնաբերվել են տարվա ընթացքում, սակայն սկանդալը հասունացել է վերջին շրջանում։ Պատմությունը հայտնվել է ԶԼՄ-ներում՝ առաջացնելով իրական շոկ ամերիկացիների շրջանում։

 

Իրավապահները կարծում են, որ հանցագործության ետևում մեկ մարդ չէ, քանի որ դելֆինին միայնակ դիմադրելը բավական բարդ է։ Բացի այդ, հանցագործությունների աշխարհագրությունը բավական լայն է. սատկած դելֆիններ են  հայտնաբերվել Միսիսիպիի, Ալաբամայի, Լուիզիանայի և Ֆլորիդայի ափերին։

 

Ամերիկյան օրենքներին համաձայն՝ դելֆիններ սպանողներին կարող է սպառնալ մինչև 20 հազար դոլար տուգանք և մինչև 2 տարվա ազատազրկում։