Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին

10:19 • 03.12.12

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին Աշգաբադում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։