Միաժամանակ մի շարք եվրոպական երկրներ հետ կկանչեն իրենց դեսպաններին Իսրայելից

13:13 • 03.12.12

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Դանիան պատրաստվում են հետ կանչել իրենց դեսպաններին Իսրայելից՝ ի պատասխան Թել Ավիվի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին նոր տներ կառուցելու գաղափարի, հայտնում է Russia Today-ը։

 

Եվրոպական չորս երկրների ներկայացուցիչները ներկայում քննարկում են նման հնարավորությունը՝ Իսրայելի կառավարության գործողությունները համարելով շրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտող քայլ։ Նման բան Իսրայելի պատմության մեջ դեռ չի եղել, գրում են տեղական ԶԼՄ-ները։

 

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկի խոսքով՝ այս անգամ իրենք չեն սահմանափակվի միայն քննադատությամբ, «այլ կձեռնարկեն Իսրայելի դեմ իրական գործողություններ»։