Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

10:28 • 03.12.12

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992թ. դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր (International Day of Persons with Disabilities), հայտնում է calend.ru-ն։

 

Հաշմանդամների միջազգային օրը նշելը նպատակ ունի ուշադրություն հրավիրել հաշմանդամների խնդիրների, նրանց արժանիքների, իրավունքների պաշտպանության վրա, հասարակության ուշադրությունը սևեռել այն առավելությունների վրա, որոնք նա ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում հաշմանդամների մասնակցությունից։

 

Օրվա նպատակն է մարդու իրավունքների լիարժեք և հավասար պահպանումն ու հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցությունը։