Ճապոնիայում թունելի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

09:54 • 03.12.12

Ճապոնիայի ամենախոշոր թունելներից մեկի՝ «Սասագո»-ի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 20-ամյա 5 երիտասարդ, հայտնում է The Guardian-ը։

 

Ինչպես պատմել են ականատեսները, մոտ 150 բետոնե սալիկներ, որոնց քաշը եղել է 1.2 տոննա, պոկվել-ընկել են շարժվող մեքենաների վրա։

 

Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ թունելի փլուզումը պայմանավորված է եղել նրանով, որ օրեր առաջ այդ տարածքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ տեղի ժամանակով 08։00-ին, Տոկիոյից 80 կմ դեպի արևմուտք փլուզում էր տեղի ունեցել 4.3 կմ երկարությամբ «Սասագո»-ում, ինչի պատճառով տասնյակ մեքենաներ հայտնվել են «թակարդում»։