Սամցխե–Ջավախքում իրավապահները Վրեժ Մ.-ի տանից առգրավել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք

14:16 • 03.12.12

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Սամցխե- Ջավախքի Դամալա գյուղի բնակիչ Վրեժ Մ.-ի տան խուզարկման ընթացքում հայտնաբերել ու առգրավել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, հայտնում է Новости-Грузия-ն։

 

Ինչպես նշվում է նախարարության մամուլի ծառության տարածած հաղորդագրության մեջ, Վրեժ Մ.-ի տանից առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, 5.45 տրամաչափով 175  փամփուշտ, 7.62 տրամաչափով 47 փամփուշտ, որսորդական հրացան, սվին-դանակ և 2 նռնակ։ Բացի այդ, նշվում է, որ ձերբակալվածն ընդունել է իր մեղքը։

  

Այժմ Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի հիման վրա հետաքննություն է սկսվել։ Վրեժ Մ.-ի փաստաբանները հրաժարվել են մեկնաբանություններից։