Լուիզիանայում հայտնաբերվել է 3 մլն տոննա պայթուցիկ. քաղաքի բնակչության կեսը տարհանվել է

13:24 • 03.12.12

ԱՄՆ Լուիզիանա նահանգի ոստիկանությունը տարհանել է Դոյլին քաղաքի շուրջ 800 բնակչի, քանի որ քաղաքի մասնավոր ընկերություններից մեկի շենքում 6 մլն ֆունտ (2.7 մլն կգ) պայթուցիկ նյութ է հայտնաբերել։

Ինչպես տեղեկացնում է Foxnews-ը, հարուցվել է քրեական գործ։


Տեղի ոստիկանության գնդապետ Մայք Էդմոնսոնը հայտարարել է, որ քաղաքի շուրջ 800 բնակիչ, ովքեր կազմում են  ընդհանուր բնակչության կեսը, տարհանվել են։


«Հայտնաբերվել է հսկայական քանակությամբ պայթուցիկ, ինչը մեծ վտանգ էր հանդիսանում քաղաքի բնակչության համար»,-ասել է նա։
 

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ շուրջ 1 մլն ֆունտն արդեն տեղափոխվել է անվտանգ վայր։
 

Ընկերության սեփականատերն այժմ գտնվում է Հարավային Կորեայում։ Երբ վերադառնա՝ ստիպված կլինի պարզաբանումներ տալ իրավապահ մարմիններին։