Հայաստանում սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա 5 օրերի կանխատեսում

21:28 • 03.12.12

Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում սպասվում են մասնակի տեղումներ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:
Դեկտեմբերի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:


Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին գիշերը կբարձրանա 3-4, 4-5-ի ցերեկները կնվազի 5-8 աստիճանով:


Երևանում դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: