Մեքսիկայի հյուսիսում 9 դիակ է հայտնաբերվել
Մեքսիկայի հյուսիսում գտնվող Տորեոն քաղաքում դեկտեմբերի 2-ին հայտնաբերվել է ինը դիակ, հաղորդում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Դիակներից 7-ը՝ մասնատված և դրված սև պլաստիկե տոպրակներում, հայտնաբերվել են բիզնես գրասենյակի շենքում։ Եվս երկու դիակ հայտնաբերվել է քաղաքի այլ հատվածում։ Նրանք սպանված են եղել հրազենից։
Մեքսիկայի ոստիկանությունը պարզաբանում է սպանությունների կապը թմրաբիզնեսի դեմ պայքարի հետ։










