Ռուսաստանում հազարավոր վարորդներ 2 օր շարունակ մնացել են հսկայական խցանման մեջ

10:40 • 03.12.12

Ռուսաստանում հազարավոր վարորդներ ու նրանց ուղևորներն ուժեղ ձյան պատճառով ստիպված են եղել մոտ 2 օր մնալ հսկայական՝ 57 կմ-ոց խցանման մեջ, որը գոյացել է Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ մայրուղում, հայտնում է The Guardian-ը։

 

Թեև մայրուղու մերձակայքում գործող արագ սննդի կետերն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ վարորդներին սննդով ապահովելու համար, այնուամենայնիվ վարորդներից շատերը բողոքում են, որ իրենց սնունդ չի հասնում, և նրանք այլևս վառելիք չունեն մեքենաները տաքացնելու և ցրտից պաշտպանվելու համար։

 

«Մենք փորձում ենք օգնել մեկս մյուսին, սակայն դա պետք է անեն իշխանությունները։ Չունենք վառելիք, չունենք ջուր և սնունդ. պարզապես մնացել ենք այստեղ՝ անորոշության մեջ»,- բողոքել է վարորդներից մեկը՝ Россия 24 հեռուստաալիքի հետ զրույցում։