Երևանում ընտանիքի երեք անդամ թունավորվել է գազից

09:50 • 03.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 2-ին, ժամը 20.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Երևանի Նուբարաշեն 18 փողոցի թիվ 1 տան բնակիչներ` 1994 թ. ծնված Նունե Դեբատյանը և 1978 թ. ծնված Քնարիկ Գատիկյան տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1956 թ. ծնված Թամարա Գատիկյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն: 


Tert.am –ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, բժշկուհի Հասմիկ Սակիյանը հայտնեց, որ երեկ «Էրեբունի » հիվանդանոց բերված գազից թունավորված ընտանիքը տեղափոխվել է Թունաբանական կենտրոն:


Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության