Թուրք լրագրողի հարցը ապշեցրել է Պուտինին (տեսանյութ)

23:33 • 03.12.12

Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զարմացրել է տեղական լրագրողի հարցը, որում պնդում կար, թե Սիրիայում միջուկային զենք կա, հաղորդում է russian.rt-ն:


Պուտինը չի թաքցրել իր տարակուսանքը և հիշեցնելով, որ Սիրիայում զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու տեխնոլոգիաներ չկան, միաժամանակ հիշեցրել է, որ «Պետրիոտ» զենիթահրթիռային համալիրները արդեն նույնիսկ արդիական չեն` հնացած են: Այնուհանդերձ, դրանց տեղակայմամբ ավելանում է լարվածությունը տարածաշրջանում:


Պուտինը հիշեցրել է նաև, որ «պատից կախված հրացանը, թատերական արարի վերջում պետք է կրակի», և հարց տվել. «արդյո՞ք մեզ պետք են ավելորդ կրակոցներ»: