Խորենացի փողոցում վրաերթի են ենթարկել 44-ամյա կնոջ

11:24 • 03.12.12

Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 105 հասցեի մոտ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am–ին տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: