Լիբանանում հայազգի զինվորական է սպանվել

15:35 • 03.12.12

Լիբանանյան բանակի հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Լիբանանի Ժունիեի շրջանում հանցագործին հետապնդելու գործողության ընթացքում զոհվել է հայազգի զինծառայող Սամսոն Անդրանիկյանը, տեղեկացնում է լիբանանյան «Ազդակ»-ը։

 

Անդրանիկյանը, ով բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատարն էր, մասնակցել է դատական իշխանության կողմից բազմաթիվ հանցագործությունների կասկածանքով հետախուզվող Հասան Ահմեդ Ղարիբի հետապնդման գործողությանը։

 

Լիբանանյան բանակի ջոկատը կրակ է բացել հանցագործի ուղղությամբ, ով վիրավորվել  ու ձերբակալվել է։ Հենց այդ գործողության ընթացքում էլ զոհվել է 1971թ.-ին ծնված Սամսոն Անդրանիկյանը։

 

Նա ծնվել էր Բեյրութի Պուրճ Համուտ հայկական արվարձանում։ Նա բանակի հրամանատարության կողմից շքանշանների է արժանացել։ Ամուսնացած էր, ուներ մեկ զավակ: