Սլովենիայի նախագահական ընտրություններում գործող նախագահը պարտվել է նախկին վարչապետին
Սլովենիայի բնակիչներն ընտրել են երկրի նոր ղեկավարին։ Գործող նախագահ Դանիլո Տյուրկը պարտվել է նախկին վարչապետ Բորութ Պահորին։
Նահագական ընտրությունների երկրորդ փուլը կայացել էր երեկ։ Այս պահին արդեն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեների շուրջ 99%-ը։
Համաձայն գրեթե վերջնական արդյունքների՝ նախկին վարչապետը հավաքել է 67.3%-ը։Նրա մրցակից, գործող նախագահ Դանիլո Տյուրկը ստացել է ձայների ընդամենը 32.7%-ը։
Հաղթանակի կապակցությամբ Պահորի հայտարարությունը շատ ուրախալի և լավատեսական չի եղել։ Գործիչը խոստովանել է, որ շատ աշխատանք ունի կատարելու երկրի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար։ Նա քաղաքացիներին կոչ է արել համբերատար լինել։










