Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ-ներ
Սիրիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին պաշտոնանկ է արվել հայտարարությունների պատճառով, որոնք չեն արտահայտում երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Reuters գործակալությանը, որն իր հերթին վկայակոչում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքին:
Ինչպես նշում է reuters գործակալությանը, ներկա պահին դեռ հնարավոր չի եղել ստանալ անձամբ Մաքդիսիի մեկնաբանությունները:
Սիրիական պաշտոնական լրատվամիջոցները նույնպես դեռ չեն մեկնաբանում լիբանանյան հեռուստաալիքի հաղորդած տեղեկությունը:










