Հիվանդ զինվորը մահացել է, հայրը մեղադրում է ՊՆ-ին (տեսանյութ)
Արյան սուր հիվանդությամբ տառապող Արթուր Քոչարյանը, ում Մոսկվայում բուժման գումարը ՊՆ-ն մոտ մեկ ամիս չէր տրամադրում, սակայն համաձայնվել էր փոխանցել «Չենք լռելու»-ի տեսանյութի բարձրացած աղմուկից հետո, դեկտեմբերի 3-ին մահացել է: Այս մասին հայտնում է «Չենք լռելու նախաձեռնությունը»՝ տարածած հաղորդագրության միջոցով։
«Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա, գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու: Բոլորը պետք է իմանան, որքան է այս երկրում զինվորի կյանքի արժեքը ցոփության մեջ ապրող գեներալների համար»,- «Չենք լռելու»-ի հետ զրույցում ասել է Արթուրի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը:










