Սիրիայում 29 աշակերտ է զոհվել (թարմացված)
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանային Ալ-Ուաֆիդին ճամբարում առնվազն 8 աշակերտ է զոհվել, հայտնում է SANA լրատվականը:
Ըստ գործակալության՝ նրանք զոհվել են իրենց դպրոցի վրա արկերի ընկնելու հետևանքով։
Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ Սիրիայում հակամարտությունից ի վեր ավելի քան 30.000 մարդ է զոհվել։
17:53
Ըստ նույն SANA-ի՝ զոհված աշակերտների թիվը հասել է 29-ի: Սպանվել է նաև նրանց ուսուցիչը:










