Աթեիստները պատմության մեջ առաջին անգամ կհամալրեն սկաուտների շարքերը
Սկաուտական շարժումն իր գոյության 105 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է թույլ տալ աթեիստներին ընդգրկվել կազմակերպությունում, հաղորդում է Газета-ն։
Այժմ նորեկներից չի պահանջվի երդում տալ Աստվածաշնչի վրա։
Ջոկատների հրամանատարների կարծիքով՝ այս քայլը թույլ կտա ավելի շատ երիտասարդներ ներգրավել։
Սկաուտների շարժումը հիմնադրվել է 1907թ., սըր Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բադեն-Փաուելի կողմից։ Այժմ շարժման շարքերում հաշվվում է մոտավորապես 30 մլն մարդ։










