Արարատում 51-ամյա ամուսինը խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ հասցնելով սպանել է 35-ամյա կնոջը

13:35 • 04.12.12

Այսօր գիշեր, ժամը 04.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 51-ամյա Վոլոդյա Մ.-ն դանակահարել է կնոջը՝ 35-ամյա Դիանա Ն.-ին:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.15-ի սահմաններում Վոլոդյա Մ.-ն, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետև դիմել փախուստի:


Նույն օրն առավոտյան, ժամը 07.00-ի սահմաններում, Վոլոդյա Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վոլոդյա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: