Օձը եգիպտական ինքնաթիռի օդաչուներին ստիպել է արտակարգ վայրէջք կատարել

08:53 • 04.12.12

Egypt-air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել, երբ սրահում եգիպտական իժ տեսակի օձ է հայտնվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Ինչպես
հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, օձը փախել է ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի պայուսակից և խայթել նրան, երբ նա փորձել է բռնել օձին։

Ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը, որը երկուշաբթի կատարում էր Կահիրե–Էլ Քուվեյթ կանոնավոր չվերթ, թռիչքից մեկ ժամ անց լսել են տուժածի բղավոցը և ապա տեսել միջադեպի մեղավորին։ Առաջացած իրարանցման մեջ մարդիկ հարձակվել են սողունի վրա և սպանել նրան։


Ինքնաթիռի
հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել և որոշ ժամանակ անց իջել է Խուրգադա քաղաքի միջազգային օդանավակայանում։


Վայրէջքից
հետո տուժածին հատկացվել է անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։ Մեկժամյա հարկադրված ուշացումից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը։


Թե
ինչպես է ուղևորին հաջողվել ինքնաթիռ մտցնել վտանգավոր կենդանուն, դեռևս պարզ չէ։ Տարվում է հետաքննություն։