Կահիրեում կրկին անհանգիստ է, ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներ են գրանցվել

22:17 • 04.12.12

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների հետ բախումների ընթացքում, որոնք հավաքվել էին երկրի նախագահական պալատի մոտ, հաղորդում է BBC-ն:


Տեղական հեռուստաալիքներից մեկը հայտնել է, որ որոշ ցուցարարներ այնուամենայնիվ կարողացել են ճեղքել ուժայինների արգելափակոցները և ներխուժել պալատի տարածք:


Եգիպտոսի մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են, որ իրենց բողոքը հայտնեն նախագահ Մոհամմեդ Մուրսիի կայացրած վերջին որոշումների դեմ, որոնց թվում` դեկտեմբերի 15-ին նոր սահմանադրության ընդունման հանրաքվե նշանակելն է:


Հիմնական օրենքի նախագծի ընդդիմադիրները պնդում են, որ այն հապճեպ է գրվել և լուրջ վերանայման կարիք ունի: