Ֆիլիպիններում 80 մարդ թայֆունի զոհ է դարձել

22:26 • 04.12.12

Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո կղզում մոլեգնող թայֆունի արդյունքում 80 մարդ է զոհվել: Փրկարարները տեղեկացնում են, որ զոհերի թիվը կարող է մեծանալ, տեղեկացնում է Итар-Тасс-ը հղում կատարելով երկրի ազգային հեռուստատեսությանը:

 

Փոթորիկը, որի արագությունը կազմում էր 210 կմ/ժ, պոկել է տների տանիքները և տապալել է բազմաթիվ ծառեր:

Տարերային աղետի գոտում նկատվել էն էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ: Թայֆունին ուղեկցող հորդառատ անձրևների արդյունքում ջրհեղեղ է սկսվել: Իշխանությունների հրահանգով վտանգավոր շրջաններից արդեն շուրջ 53.000 մարդ է տեղահանվել:


Երկրում հետաձգվել են 145 չվերթներ, չի գործում կղզիների միջև ծովային հաղորդակցությունը: Բազմաթիվ քաղաքներում փակված են դպրոցները և գրասենյակները: