Վրաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. թուրք վարորդի պատճառով 7 մարդ է զոհվել

01:20 • 04.12.12

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել դեկտեմբերի լույս 4-ի գիշերվա արևմտյան Վրաստանի Ցևանի գյուղի մոտի խոշոր ավտովթարի մանրամասները: Վթարի հետևանքով, ոստիկանության տվյալներով, զոհվել է 7 մարդ, այդ թվում և հղի կին, հաղորդում է Новости-Грузия-ն:


Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հաղորդում էին 8 զոհերի մասին, որոնցից 5-ը զոհվել են տեղում, մյուս երեքը հիվանդանոցում:


Վրաստանի ՆԳՆ հստակեցնում է պատկերը. «Թբիլիսի-Քութայիսի ուղղությամբ ընթացող բեռնատարից պոկվել է մետաղական ծանր բեռը և ընկել հակառակ ուղղությամբ ընթացող միկրոավտոբուսի վրա: Միկրոավտոբուսի վարորդը և 5 ուղևորներ, այդ թվում և հղի կինը տեղում մահացել են: Եվս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին»:


Վրաստանի ՆԳՆ-ն նշում է, որ բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի է` նա ձերբակալված է: Առաջադրված մեղադրանքներով նրան 10 տարի ազատազրկում է սպառնում: