Վրաստանի ՆԳՆ նախկին պաշտոնյաները հեռակա կարգով ձերբակալվել են

15:12 • 04.12.12

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝  հեռակա կարգով ձերբակալվել են Վրաստանի սահմաններից դուրս թաքնվող ՆԳՆ Սահմանադրական անվտանգության վարչության նախկին պետ Դավիթ Ախալայան, նրա տեղակալ Սոսո Տոպուրիձեն և վարչության ևս երկու աշխատակից, հայտնում է Взгляд-ի թղթակիցը Թբիլիսիից։

 

Նրանք մեղադրվում են մի քանի տարի առաջ ոստիկանության աշխատակիցներին ծեծելու մեջ, ովքեր ամանորյա տոնական սեղանի շուրջ ռեստորանում վիճել էին այն ժամանակ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի կնոջ հետ։

 

Ինչպես հայտարարել է գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, այժմ Մերաբիշվիլիի կինը գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս։