ԱՄՆ դեսպան Հեֆերնը ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա ամերիկահայ սփյուռքի հետ

17:26 • 04.12.12

Դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում, Բոստոնում և Նյու Յորքում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։


Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ աջակցությունն Հայաստանին: