Այսօր Գրկախառնությունների միջազգային օրն է

13:07 • 04.12.12

Այսօր Գրկախառնությունների միջազգային օրն է (International Hug Day), հայտնում է Корреспондент-ը։


Համաձայն տոնի ավանդույթի՝ գրկախառնվել կարելի է նաև անծանոթ մարդկանց հետ։
 

Տոնն ի հայտ է եկել նախորդ դարի 70-ական թթ.՝ ձևավորվելով եվրոպացի երիտասարդության շրջանում, սակայն դրա ի հայտ գալու ստույգ հանգամանքները պարզ չեն։


Հենց այս օրը տղաներն ու աղջիկները գրկախառնվում են՝ առանց որևէ այլ մտքի։


Ըստ «հավատամքի»՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգևոր ջերմությամբ։


Սակայն, կան նաև գրկախառնության օգտակարության վերաբերյալ «գիտական» հիմնավորումներ. բարեկամական հպումները բարձրացնում են իմունիտետը, կարգավորում կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում են արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, ինչպես նաև օքսիտոցին հորմոնի մակարդակը, որը նպաստում է այլ մարդկանց նկատմամբ բարեկամաբար տրամադրվելուն։