Հնդկական գյուղի աղջիկներին արգելվել է բջջային հեռախոսներով խոսել

21:07 • 04.12.12

Հնդկաստանի հյուսիսային Բիխար նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը կապված է կանանց` բջջային հեռախոսներից օգտվելու արգելքի հետ, հաղորդում է BBC-ն:


Հաղորդվում է, որ Թուպմանի գյուղի համայնքը ղեկավարող տղամարդիկ որոշում են կայացրել, որի համաձայն չամուսնացած կանայք, ովքեր իրենց տներից դուրս բջջային հեռախոսներ կօգտագործեն, կտուգանվեն մոտ 200 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով:


Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ վերջին ամիսների ընթացքում 6 աղջիկ է փախել տնից` իր սիրած տղայի հետ ամուսնանալու համար:


Ավելի վաղ, 2012թ. կեսերին համանման որոշում էր կայացվել մեկ այլ հնդկական գյուղում, սակայն այդ որոշումը մնացել էր թղթի վրա: