Կուբայում ապրում է 11 163 934 մարդ. ամփոփվել են մարդահամարի արդյունքները

14:41 • 04.12.12

Կուբայում ամփոփվել են մարդահամարի նախնական արդյունքները, որն անցկացվել էր 2012թ. սեպտեմբերին, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Կուբայի ԶԼՄ-ներին։

 

Ըստ մարդահամարի արդյունքների՝ երկրում ապրում է 11 163 934 մարդ։ Աշխատունակ մարդիկ (16-59 տարեկան) կազմել են բնակչության 63,3 %-ը, իսկ տղամարդիկ 0,18%-ով քիչ են կանանցից։

 

Մարդահամարը Կուբայում անցկացվել է վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ։ Դրա անցկացման համար ստեղծվել էր Ազգային համակարգող հանձնաժողով, որը գլխավորել է Կուբայի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ և երկրի նախարարների խորհրդի փոխնախագահ Մարինո Մուրիլյո Խորխեն։