Թայլանդում ուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից Facebook-ում արված գրառման համար
Թայլանդական Cathay Pacific ավիաընկերության ուղեկցորդներից մեկը, ում անունը չի հրապարակվում, զրկվել է աշխատանքից, քանի որ ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում է արել ուղևորներից մեկի հասցեին, գրում է boston.com-ը։
Մասնավորապես, երիտասարդ կինը գրել է, որ «կցանկանար տաք սուրճով լի բաժակը լցնել ուղևորներից մեկի դեմքին, քանի որ վերջինի նման ոջիլներին պարզապես տանել չի կարողանում»։ Որոշակի պարզություն մտցնելու համար հարկ է նշել, որ այդ «ոջիլը» եղել է Թայլանդի նախկին վարչապետ Տակսին Շինավատրայի դուստրը։
Բացի այդ, ուղեկցորդուհին աղջկա նստատեղի համարն է նկարել՝ այն ևս տեղադրելով իր էջում։
Այս գրառումը մեծ իրարանցում է առաջացրել թայլանդցի օգտատերերի շրջանում։ Այն բարկացրել է նաև ավիաընկերության տնօրինությանը, որն էլ որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել նման աշխատակցին։










