ԼՂՀ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

16:41 • 04.12.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։



Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա:

 

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու եւ իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ:

 

Միաժամանակ նա կարեւորել է բոլոր հարցերում քաղաքների միջեւ սերտ համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

 

Խորհրդակցությանը մասնակցել է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: