«Պաբլո» թայֆունը հասել է Ֆիլիպիններ (տեսանյութ)

10:20 • 04.12.12

«Պաբլո» թայֆունը հասել է Ֆիլիպինների հարավային շրջաններ, տեղեկացնում է ռուսական Лента-ն՝ «Ֆրանս պրես» գործակալությանը հղումով։


Նշվում է, որ թայֆունը, որի քամու արագությունը հասնում է 210 կմ/ժամի, հասել է Մինդանաո, որն արշիպելագի մեծությամբ երկրորդ կղզին է։


«Պաբլո» թայֆունի պատճառով, անվտանգության նկատառումներով արդեն էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ են սկսվել, դադարեցվել է օդային և ծովային երթևեկությունը։ Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան։
 

Մոտեցող թայֆունի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները զանգվածաբար տարհանում են մարդկանց. արդեն շուրջ 40.000 մարդ տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում։

 

Տարվա ընթացքում Ֆիլիպիններում 20 թայֆուն է տեղի ունենում, որոնցից շատերը զոհերի ու ավերածությունների են հանգեցնում։