Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
09:22 • 04.12.12
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Աշգաբատում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Այս մասին տեղեկացնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Placeholder










