Զիմբաբվեում մոտ 190 փիղ է սատկել
Ուժգին երաշտի պատճառով Զիմբաբվեի ամենամեծ ազգային պարկում` «Հվանգեում» շուրջ 190 փիղ է սատկել, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Sinhua գործակալությանը:
Ջրի պակասությունից սատկող փղերի քանակը աճում է: Նախորդ տարի հաղորդվում էի մոտ 100 կենդանու անկման մասին չորային սեզոնի ընթացքում:
«Հնարավոր է, սատկել են ավելի շատ, սակայն «Հվանգե» ազգային պարկը հսկայական տարածք է զբաղեցնում, և մենք դժվարությամբ ենք կարողանում տեղեկանալ բոլոր դեպքերի մասին», - հայտարարել է վայրի կենդանիների պաշտպանության տեղի միության ներկայացուցիչը:
Փղերը Զիմբաբվեի զբոսաշրջային արդյունաբերության հիմնական եկամուտի աղբյուրներից են: Լայնատարած «Հվանգե» ազգային պարկում մոտ 50 հազար այդ հսկա կենդանիներից է բնակվում:
Չնայած, որ երաշտից շատ կենդանիներ են տուժում, ամենից շատ այն ազդում է փղերի վրա, որոնցից յուրաքանչյուրին միջինը 225 լիտր խմելու ջուր է անհրաժեշտ:
Վերջին տարիներին անհավասարչափ հաճախականությամբ անձրևների, աննախադեպ բարձր ջերմաստիճանի և բնակչության թվի ավելացման պատճառով, երկրի իշխանությունները վերջին տարիներին ավելի շատ ջուր են վերցնում և ուղղում բնակչության կենցաղային կարիքների համար:










