Բալասանյանների ընտանիքը «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված ևս երկու անօթևան ընտանիքների նվիրել է բնակարան

14:16 • 04.12.12

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամը երկու գյումրեցի անօթևան ընտանիքների հաճելի անակնկալ մատուցել: Ինչպես տեղեկանում ենք «Շիրակ կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ, քաղաքի կենտրոնական մասի բազմաբնակարանային շենքերի երկու բնակարանների բանալիները, երեք երկկողմանի ծնողազուրկ և միայնակ երկու անչափահաս երեխաներ խնամող, շարքից դուրս եկած և խոնավ տնակներում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքներին տրամադրել է Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանը:


Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ամանորյա տոների նախաշեմին Գյումրեցի անօթևան ընտանիքներին բնակարանների նվիրաբերումը Բալասանյանների կողմից վերածվել է ավանդույթի, որն ունի 5 տարվա պատմություն:


«Շիրակ կենտրոնից» տեղեկացնում են նաև, որ բնակարանատեր դարձած ընտանիքների մասին ամիսներ առաջ «Շիրակ կենտրոնը» տեսանյութեր էր պատրաստել, որոնք հրապարակվել են ինչպես կազմակերպության www.shirakcentre.org, այնպես էլ հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում: