Իսպանիայում բժիշկները երկօրյա գործադուլ են հայտարարել
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում առողջապահության ոլորտի աշխատակիցները դուրս կգան երկօրյա գործադուլի՝ կապված այս ոլորտի մասնակի մասնավորեցման պետական ծրագրի հետ, հայտնում է BBC-ն։
Ինչպես սպասվում է, բողոքի ակցիայի ժամանակ հիվանդանոցները կաշխատեն անձնակազմի նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Շրջանային իշխանությունները վստահեցնում են, որ մասնավորեցումը կօգնի լուծել առողջապահության ոլորտի ֆինանսավորման խնդիրները ճգնաժամի պայմաններում։
Համաձայն նախագծի՝ բուժանձնակազմի աշխատանքի ընդունմամբ կզբաղվեն մասնավոր գործակալությունները։
Ցուցարարները համամիտ չեն իշխանությունների հետ, որ տվյալ քայլերը կարող են կրճատել բյուջեի ծախսերը։










