Թուրքիայի ափերի մոտ խորտակված նավի 12 ծովագնացներից 3-ին հաջողվել է փրկել (տարբերակ 3)
Թուրքիայի ափերի մոտ` Ստամբուլից ոչ հեռու, խորտակվել է ածուխ տեղափոխող նավ, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով NTV հեռուստաընկերությանը։
Մարմարի ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 12 ծովագնաց անհետ կորած է համարվում, իսկ փրկարարների որոնողական աշխատանքներին էլ խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես՝ ուժեղ փոթորիկը։
Թե որ ընկերությանն է պատկանում նավը, դեռևս պարզ չէ։
15։59 Ինչպես հաղորդում է РИА-Новости-ն, խորտակված Volgo Balt 199 նավը պատկանում է ռուսական ընկերության, իսկ անհետ կորած ծովագնացներից 11-ն ուկրաինացիներ են, իսկ մեկը՝ ռուս։
16։35 Թուրքիայի ափերի մոտ խորտակված նավի 12 ծովագնացներից 3-ին հաջողվել է փրկել, հայտնում է TRT Haber-ը։ Այժմ անհետ կորած է համարվում 9 ծովագնաց։










