Հրդեհ Եղվարդում. ննջարանում հայտնաբերել են 80-ամյա Լ. Մատինյանի դին
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ բնակարանի ննջասենյակում դեկտեմբերի 4-ին 1-02 և 1-03 ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 80 տարեկան Լ. Մատինյանի դին՝ ձեռքի և դեմքի այրվածքներով:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, սենյակում այրվել էր վերմակ:
Այսօր առավոտյան ժամը 07.03-ին ահազանգ էր ստացվել, որ նշված հասցեի առաջին հարկից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, որոնց ջանքերով հրդեհը մարվել էր:










