Լոնդոնում արձանի վրա բարձրացած մերկ տղամարդը բանտարկվել է
Լոնդոնի կառավարական թաղամասում նոյեմբերի 23-ին Քեմբրիջի դքսի արձանի վրա մորեմերկ բարձրացած տղամարդը բանտարկվել է:
Ըստ Courier Mail-ի՝ Դեն Մոտրեսկուն դատապարտվել է 12-շաբաթյա ազատազրկման:
Մոտրեսկուն Ուկրաինայի քաղաքացի է, նա մեղադրվել է հասարակական կարգի խախտման, կանխամտածված վնաս հասցնելու և հարձակողական զենք կիրառելու մեջ. նա հանել էր դքսի սուրը 19-րդ դարի բրոնզե արձանից:
Անցած ամսվա վերջին գրանցված միջադեպի ժամանակ ոստիկանությունից մի քանի ժամ էր պահանջվել մերկ «մագլցողին» իջեցնելու համար:










