Ապարանում 3 անչափահաս թունավորվել է շմոլ գազից
Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21.15-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորման» ախտանիշներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ապարան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 13 տան երեք անչափահաս բնակիչները:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ երեխաները նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:










