Աշգաբադում Սարգսյանն ու Պուտինն առանձնազրույց են ունեցել (տեսանյութ)

17:49 • 05.12.12

Աշգաբադում կայացել է ԱՊՀ երկրների գագաթաժողովին այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:

 

Պուտինն Աշգաբադում ԱՊՀ երկրների գագաթաժողովից դուրս հանդիպումներ է անցկացրել նաև Ուկրաինայի և Ղազախստանի իր գործընկերների հետ:

 

Նուրսուլթան Նազարբաևի և Վիկտոր Յանուկովիչի հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, առևտրատնտեսական և ներդրումային, ինչպես նաև՝ ԱՊՀ տարածքում ինտեգրման գործընթացներին առնչվող հարցեր: