Hollywood-ը վերաբացվել է նորոգումից հետո (լուսանկարներ)

16:39 • 05.12.12

Նորոգումից հետո վերաբացվել է Hollywood տարբերանշանը՝ պաշտամունքային տեսարժան վայր և զբոսաշրջիկների ուխտատեղի, հայտնում է Courier Mail-ը:

 

Հոլիվուդ Հիլզի Լի լեռանը բազմած 15 մետրանոց տառերը կրկին սպասում են միլիոնավոր զբոսաշրջիկների՝ արդեն «փառահեղ թարմ» տեսքով. միայն ներկելու համար 1 363 լ սպիտակ ներկ է օգտագործվել:

 

Վերջին անգամ Hollywood-ը նորոգման էր ենթարկվել 35 տարի առաջ: Նոր աշխատանքները տարվել են նշանի 90-ամյակին ընդառաջ, որը տոնվելու է հաջորդ տարի:

 

1923-ին նշանը ստեղծվել էր խթանելու համար անշարժ գույքի վաճառքը Հոլիվուդլենդ կոչված տեղանքում՝ հենց Hollywoodland ձևով: Վերջին 4 տառերը, սակայն, հանվել էին 1940-ականներին: